Tert.am-ը գրում է.

Մենք չենք ուզում ունենալ ոչ գծատերեր, ոչ էլ երթուղայիններ, որտեղ մարդիկ ստիպված են երթևեկել կռացած, չենք ցանկանում ունենալ կանգառներում երկար սպասող քաղաքացիներ, տրանսպորտային թանկ համակարգ: Այսօր Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակի գործարկման ժամանակ նման հայտարարություն արեց Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը: Նրա խոսքով՝  իրենց հիմնական նպատակն այն է, որ լուծումներ առաջարկվեն ոչ միայն բոլորին ակնառու խնդիրների համար, այլև ձգտեն լուծել համակարգային խնդիրները:

«Խոսքս, մասնավորապես, վերաբերում է երթուղային ցանցի, կառավարման մեխանիզմների, տոմսային համակարգի հստակ մոդելների մշակմանը: Այս ուղղությամբ համապատասխան մասնագիտական խումբ է աշխատում՝ խորհրդատու կազմակերպության հետ միասին: Խոսելով ներկա փուլի մասին՝ նշեմ, որ խորհրդատու կազմակերպությունը՝ WTG-ն, արդեն իսկ  աշխատանքային խմբին ներկայացրել է 4 հաշվետվություն, որոնցում մասնագիտական գնահատական է տրվել առկա իրավիճակին»,- ասաց նա:

Նիկոյանի խոսքով՝ WTG խորհրդատու կազմակերպությունն արդեն իսկ ներկայացրել է իր առաջարկությունները տրանսպորտային ամբողջ համակարգն օպտիմալացնելու մասին, ավտոբուսային ցանցի, սակագնի և այլնի վերաբերյալ: Քաղաքապետի տեղակալը շեշտեց, թե ներկայումս գործընթացները նախադեպը չունեցող են և մանրամասն ուսումնասիրության առիթ կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել