Tert.amLife-ը գրում է.
Ինգրիտ Կոկչյանի անձնական կյանքը վերջերս կրկին բոլորի ուշադրության կենտրոնում էր` Ֆեյսբուքում արած հայտարարության պատճառով. «Հարաբերությունների ավարտ» կարգավիճակի նշումից հետո բոլորը կարծել էին, թե Ինգրիտը բաժանվել է ամուսնուց, իսկ նա համառորեն լռում էր և որևէ հարցազրույց չէր տալիս այս մասին։ Լայն քննարկումների առիթ դարձած թեմայի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը Ինգրիտը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ  ամուսնու հետ վեճը հասել էր միմյանց «վերջ» ասելուն, սակայն ինքը գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել Արմենից։ Ինգրիտն իրենց վեճերին ժպիտով է վերաբերում, քանի որ խորքային խնդիրներ չունեն. այդպես թեթև ու ժպիտով էլ պատմեց, թե ինչ էր եղել։
 
-Ինգրիտ, Ֆեյսբուքի Ձեր անձնական էջում վերջերս նշել էիք` «Հարաբերությունների ավարտ», ինչը լայն քննարկումների առիթ դարձավ։ Շատերը կարծեցին, որ բաժանվել եք ձեր սիրելիից` Արմենից, իսկ Դուք չմեկնաբանեցիք այս քայլը։ Այս նորությունն անսպասելի էր, որովհետև միշտ ներդաշնակ ընտանիքի տպավորություն եք թողել։Ի վերջո, ի՞նչ էր պատահել։
 
- Լուրերը հստակ էին, քանի որ Ֆեյսբուքում իմ ձեռքով եմ ամեն ինչ գրել։ Դա չէր կարող ուղղակի բամբասանք լինել։
 
Այս պատմությունը մի քիչ խառն էր, քանի որ իմ էջում նշված է, որ ես «Հարաբերությունների մեջ» եմ, սակայն պատիս ընթացիկ նորությունների մեջ նշել էի՝ «Հարաբերությունների ավարտ»։ Ստացվում է, որ ես շարունակում եմ մնալ  հարաբերությունների մեջ և հարց է առաջանում՝ ում հետ։
 
Ես «Հարաբերությունների մեջ» կարգավիճակին ձեռք չէի տվել, որովհետև, անգամ, եթե մենք բաժանվենք, դա կլինի ժամանակավոր քանի դեռ ես սիրում եմ Նրան, Նա էլ՝ ինձ։
 
Երբ մենք կռվեցինք, նա ինձ ասաց` սա մեր հարաբերությունների վերջն է, ես էլ ասացի` միանշանակ համաձայն եմ քեզ հետ ու էդպես պաթոսով բաժանվեցինք։ Հետո մտա Ֆեյսբուք, որպեսզի գործնական հարց քննարկեմ Մոսկվայում գտնվող ընկերուհուս հետ, այնտեղ նշված էր` ի՞նչ հարաբերությունների մեջ եք, ես էլ նշեցի` հարաբերություններս ավարտված են։  Ջղայնացած էի, ես էլ էմոցիոնալ մարդ եմ ու մարդկանցից չեմ թաքցնում այն, ինչ կատարվում է իմ կյանքում, եթե դա վառ մի բան է։ Գրեցի, անցա առաջ, մի քանի օր Ֆեյսբուք չմտա և չգիտեի` ինչ է կատարվում դրա շուրջ։ Ես հստակ թողել էի, որ կարգավիճակով «Հարաբերությունների մեջ» եմ, բայց մարդիկ սխալ էին հասկացել։
 
 
–Ի՞նչն էր այդպիսի մեծ կռվի առիթ դարձել։
 
–Ես, առհասարակ, հնազանդ, կոմպրոմիսի գնացող, տղամարդուն լսող և նրա հետևից գնացող կին եմ, սակայն այդ ամենն անում եմ իմաստության շնորհիվ, ոչ թե տեսակի։ Խնդիրն այն է, որ, ցավոք, ամեն ինչի վերաբերյալ ունեմ իմ կարծիքը, ընդ որում` երկար մտածված, հստակ, կարծրացած։ Երբ իմ կողքին ինչ–որ թեմա է արծարծվում, հայտնում եմ իմ կարծիքը` մտածելով, որ դիմացինին հետաքրքիր է։
 
Սովորաբար, տղամարդկանց հետաքրքիր է զրուցել կնոջ հետ, որն ունի իր կարծիքը, կարող է բանավիճել և փաստարկներ բերել, իսկ ես միշտ խոսում եմ փաստերով և հիմնավորված, սակայն, երբեմն, լինում են էմոցիոնալ դաշտի հարցեր, երբ տղամարդկանց նյարդայնացնում է, որ կինը ոչ թե լսողի դերում է, այլ իր կարծիքն ունի և հայտնում է։ Եվ Աստված չանի, դեռ մի բան էլ ճիշտ է իր մտորումներում:  Այս առումով մեզ մոտ շատ հաճախ են լինում կռիվներ, պատերազմներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել