Tert.am-ը գրում է.

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի նույն հատվածում մի քանի տարի առաջ էլ է հրդեհ եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտավանի բնակիչ Արթուր Գալստյանը:

«Երեկվանից բռնկված հրդեհից գյուղում խառնաշփոթ չի եղել, ամեն մեկն իր գործը գիտեր, առաջին անգամը չէ: Ժողովուրդը պատրաստ էր դրան»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հրդեհի պատճառը դժվար է իմանալ, հնարավոր է և՛ եղանակային պայմաններից, և՛ մարդու միջամտության հետևանքով եղած լինի:

Գալստյանը տեղեկացրեց, որ գյուղի բնակչությունն ու մարզային կառույցները ամբողջ գիշեր աշխատել են հրդեհի գոտում. «Վառվելով գնում է, չենք կարողանում հանգցնենք: Ամբողջը վառվեց, գեղեցկություն էր, որ գնաց»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել