Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկե շրջաններից է եղել մի շարք պարամետրերով՝

դեմոգրաֆիական. 700 0000-ից 70 տարվա ընթացքում արդեն 4 միլիոնի էինք հասնում:

Մշակութային, ճարտարապետական, կրթական, գիտական, քաղաքակրթական, արդյունաբերական և բազմաթիվ այլ ոլորտներում աննախադեպ թռիչք է արձանագրվել: Այդ ամենը մի քանի սերնդի ջանքերով է արվել, մեր հայրերի ու պապերի սերնդի:

Ու ինչ-որ չմոներ (կներեք վիրավորական բառի համար, ինչը ծայրահեղ դեպքերում եմ ինձ թույլ տալիս, ЧМО-ն ռուսերեն հապավում է, բառացի նշանակում է բարոյական օրենքներից զուրկ), որոշել են նրանց անուններով փողոցները վերանվանել:

Հ.Գ. Սովետական ժամանակաշրջանում ծայրահեղ հակասովետական եմ եղել, սակայն անկախ Հայաստանը տեսնելուց հետո ես սկսում վերագնահատել շատ բաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել