Ինձ զարմացնում են Սովետ չտեսած ջահելները, որոնք Սովետի մասին դրական կարծիք, ավելի վատ՝ հիացական կարծիք ունեն:
Եթե ձեր տեղեկացվածության աղբյուրը ձեր ծնողներն են, ուրեմն՝ իմացեք, որ իրանք ընդամենը զոմբոյաշիկի զոհեր են: Տեսնելով էսօրվա մեր հեռուստատեսությունը՝ պատկերացրեք սովետականը ու հանեք բացարձակապես բոլոր հակառակ տեսակետները:
Երևի չպատկերացրիք:
Ինչ ասեմ, Սովետն անիմաստ, աննպատակ երկիր էր մարդկանց համար:
Եթե մի քիչ հարցաքննեք ձեր ծնողներին, կզարմանաք իրանց երազանքների կամ ցանկությունների պրիմիտիվության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել