Panorama.am-ը գրում է.

Oգոստոսի 12-ից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները: Այս փոփոխությունը բազմաթիվ անձանց մոտ տարբեր ձև է ընկալվել: Շատերն այն ընդունել են որպես անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա) նշում կատարելու գործողության վերացում:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հին նմուշի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, որը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարով: Երկարաձգման կնիքը ուղղանկյունաձև կնիք է, որը դրվում է անձնագրի համապատասխան էջի ներքևի մասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել