Այժմ մի ծածուկ խորհուրդ հայտնեմ ձեզ. բոլորս չէ որ պիտի մեռնենք, բայց երբ վերջին փողը հնչի, բոլորս էլ հանկարծ պիտի նորոգվենք մի ակնթարթում, որովհետև փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն անեղծ մարմիններով, և մենք պիտի նորոգվենք. որովհետև մեր այս եղծանելի բնությունը պետք է անեղծ բնության փոխվի. այս մահկանացու բնությունը պետք է փոխակերպվի անմահ բնության։ Եվ երբ մեր այս եղծանելի բնությունը փոխվի անեղծ բնության, և այս մահկանացու բնությունը փոխակերպվի անմահ բնության, այն ժամանակ կիրականանա գրված մարգարեությունը, որն ասում է. «Մահը կլանվեց, հաղթանակը նվաճվեց։ Ո՞ւր է, Մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, Մա՛հ, քո խայթոցը»։ 
Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքը իր ուժն ստանում է Օրենքից։ Բայց, փա՜ռք Աստծու, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, ամո՛ւր և հաստատո՛ւն մնացեք, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար՝ իմանալով, որ ձեր հոգնությունն առանց վարձատրության չի մնա Աստծու առաջ։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 15:50-57)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել