Ստեփանակերտում սպայական կազմի համար նախատեսված բազմաբնակարան շենք է կառուցվում՝ 20 բնակարանով:

Նախագծով նախատեսված 7-հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա, բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Շենքի շինարարությունն ընթացքի մեջ է:

Այս շենքի շինարարության հարևանությամբ (նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում) կառուցվում է ևս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել