«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ արդարադատության նախարարու­թյան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է կոնյակ­ներ վաճառել: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն մասնավո­րապես վաճառում է ոչ միայն 6,15,29, այ­լև 30 տարվա հնեցման կոնյակի սպիրտ: Վաճառքի հանված կոնյակը ընդհանուր 200 հազար լիտր է: Օրինակ՝ 15 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը ԴԱՀԿ-ն վաճառում է 1380 դրամով: Իսկ ահա 29 տարվա հնեցված կոնյակի սպիր­տի մեկ լիտրն արժի 3486 դրամ: «Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ի կող­մից վաճառքի հանված կոնյակները գրա­վադրված են առևտրային բանկերից մե­կում: Ենթադրվում է, որ կոնյակի արտադ­րությամբ զբաղվող ընկերությունը սնան­կացել է, իսկ կոնյակները պարտքի դի­մաց մնացել են բանկում, ինչի վաճառքով էլ հիմա սկսել է զբաղվել ԴԱՀԿ-ն»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել