Արտաքինի մասին հաճոյախոսությունները միշտ էլ հաճելի են, հատկապես սիրելիից։ Բայց գոյություն ունեն նաև այլ հաճոյախոսություններ՝ ավելի հետաքրքիր և շատ ավելի գրավիչ, որոնք, ըստ էության, ոչ մի ընդհանրություն չունեն արտաքինի հետ և իրենց մեջ կրում են շատ ավելի մեծ էներգետիկա։

Mediamag-ը հավաքել է 14 զարմանալի և հաճելի հաճոյախոսություններ, որոնք կուրախացնեն յուրաքանչյուր աղջկա։

Դու խելացի ես

Եթե տղամարդը հաճոյախոսություն է անում Ձեր ինտելեկտուալ ունակություններին, ապա վստահ եղեք՝ Դուք նրան հետաքրքրում եք։

Դու ուժեղ ես

Հոգեբանորեն և էմոցիոնալ ուժեղ կինը հաստատ կլինի ուշադրության կենտրոնում, բայց ահա բարձրաձայն նկատել նրա այդ բնավորությունը՝ իրենց կարող են թույլ տալ ոչ բոլոր տղամարդիկ։

Դու շատ կատակասեր ես

Եթե տղամարդը ասում է այդ մասին, ապա Դուք ունեք միանման հումորի զգացում՝ այն, ինչի վրա կառուցվում են իրոք ամուր հարաբերություններ։

Դու իսկական ես

Արդի աշխարհում, որտեղ բոլորը ձգտում են ինչ-որ մեկին նմանակել, հաճելի է գիտակցել, որ ինչ-որ մեկը նկատեց Ձեր անհատականությունը։

Դու ոգեշնչում ես

Համաձայնվեք, հազվադեպ կարելի է հանդիպել մարդու, ով կարող է ոգեշնչել ինչ-որ բանի։ Եվ եթե դուք տղամարդու համար դարձել եք այդպիսին, ապա վստահ եղեք՝ Դուք նրա համար շատ բան արժեք։

Ես քեզ հետ կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ

Իրականում այդպիսի հաճույք մարդ կարող է իրեն թույլ տալ ոչ բոլորի հետ։ Այդ բառերը կարող են նշան լինել այն բանի, որ տղամարդը Ձեզ վստահում է։

Դու կարևոր ես ինձ համար

Այդպիսի բառեր ասում են ոչ բոլոր աղջիկներին։ Եվ եթե տղամարդը որոշել է այդ մասին Ձեզ խոստովանել, ապա դա շատ բան է նշանակում։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել