Արգանդի վզիկի էրոզիան կարող է շատ պատճառներ ունենալ: Հորմոնալ խանգարումները, ոչ մշտական ցիկլը, իմունիտետի անկումը, անձնական հիգինեայի կանոնների չպահպանումը, միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները, վնասվածքները ծննդաբերության ժամանակ թերություններ կամ նույնիսկ խոց են առաջացնում արգանդի վզիկի լորձաթաղանթի վրա:

1. Հիվանդության ախտանիշերը
Հաճախ կինը կարող է չիմանալ, որ արգանդի վզիկի էրոզիայի նախնական փուլում է: Այս հիվանդությունը հաճախ առանց ախտանիշերի է ընթանում և անհարմարություն չի պատճառում:

Հիվանդության դեպքում առատ արտադրություն է լինում (տհաճ հոտով), երկարատև դաշտանային ցիկլ, ցավ սեռական ակտի և միզելու ժամանակ:

2. Էրոզիա, որը ուռուցք է ծնում

Արգանդի վզիկի ցանկացած վնասում կարող է ֆոն դառնալ հնարավոր նորագոյացությունների համար, բայց եթե գործընթացը սկսված է, քրոնիկական և վիրուսային վարակներով է ուղեկցվում:

3. Այրե՞լ, թե՞ չայրել
Նախկինում սա միակ բուժումն էր: Բժիշկները հեռացնում էին էրոզիայից վնասված էպիթելը:

Այսօր շատ այլընտրանքային մեթոդներ կան: Այրումը վերքեր է թողնում արգանդի վզիկի վրա, իսկ երեխա չունեցող կանանց համար սա անթույլատրելի է։

4. Հիվանդության բուժում
Գինեկոլոգների մեծ մասը նախընտրում է հակաբակտերիալ թերապիան, հետո ազդում է էրոզիայի վրա վերքը բուժող դեղամիջոցներով:

Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել:

5. Բուժվեցի և մոռացա. սա տարբերակ չէ
Արգանդի վզիկի էրոզիան կրկնվող հիվանդություն է, որը ցանկացած պահի կարող է կրկնվել: Ուստի բուժման ինտենսիվ կուրսից հետո խնդրի մասին մոռանալ պետք չէ:

Որոշ ժամանակ պետք է հետազոտվել գինեկոլոգի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել