Ներկայացնում ենք իրեր, որոնք պետք է մեկ տեր ունենան:

Շուրթերի փայլ և շրթներկ
Հեշտ է հերպեսի վիրուսով վարակվել, նույնիսկ եթե կրողը ցանի ակնհայտ նշան չունի՝ բերանի լորձաթաղանթի կամ թքի միջոցով:

Երբ հերպեսը կամ ցանն անցնի, ավելի լավ է՝ նոր փայլ կամ շրթներկ գնել, որ հիվանդությունը չկրկնվի:

Ականջակալ

Մարդու ականջում իր բակտերիալ ֆլորան կա: Ուրիշի ականջակալը դնելով՝ խախտում եք ֆլորայի նորմալ վիճակը, կարող եք կեղտը փոխանցել, ինչը կարող է ականջի վարակ առաջացնել:

Մազակալներ, բիգուդի

Այս պարագաներն ուրիշին տալու դեպքում կարող են ոջիլներ և սնկեր փոխանցվել:

Դեզոդորանտ

Նույնիսկ հակաբակտերիալ հատկություններով դեզոդորանտի մարմնին հպվող մասի վրա կարող են բակտերիաներ լինել: Դրանք առաջացնում են քրտնքի հոտը:

Սրբիչ
Նույնիսկ եթե մարդն առողջ է, լոգարանում բարձր խոնավությունը խոնավ գործվածքն աստիճանաբար իդեալական միջավայր է դարձնում բորբոսի, բակտերիաների և սնկերի բազմացման համար:

Սրբիչը ցանկալի է փոխել 3-4 օրը մեկ:

Մատնահարդարման և կոմեստիկ պարագաներ

Դրանց վրա կարող են աչքի համար անտեսանելի արյան փոքր կաթիլներ մնալ: Հնարավոր է՝ սնկային կամ հերպեսի վարակ անցնի:

Մաշկի խնամքի աքսեսուարներ
Դրանց վրա կուտակվում են բակտերիաներ և մաշկի մանր մասնիկներ: Դա կարող է պզուկներ և դեմքի թեփ առաջացնել:

Մի մոռացեք օգտագործելուց հետո պարագաներն օճառաջրով լվալ: Ցանկալի է դրանք 2-3 ամիս մեկ փոխել:

Տնային կոշիկ
Կոշիկի մեջ ոտքերը քրտնում են՝ մեծացնելով սնկի առաջացման ռիսկը: Սնկի առաջացմանը և բակտերիաների բազմացմանը նպաստում է լոգանքից հետո թաց ոտքերով հողաթափեր հագնելը:

Հողաթափերը փոխեք կես ամիսը մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել