Չինուհի Լյու Սյաոինի պատմությունը, ով արդեն 88 տարեկան է: Ամբողջ կյանքում նա աղբահավաք է աշխատել: Հիմա արդեն նրան աշխարհն է ճանաչում. իր կյանքի ընթացքում կինը փրկել և մեծացրել է 30 մանուկների, որոնց գտել է ճամփեզրերին կամ աղբամանի մեջ:

 Lou Xiaoying has been praised in China for saving more than 30 abandoned babies over the years

Առաջին անգամ Լյուն նման քայլի գնաց 1972թ.: Նա աղբարկղում գտավ մի աղջկա, որին թողել էին ճակատագրի քմահաճույքին: Թեպետ կնոջ միջոցները հազիվ էին հերիքում, բայց նա իր ամուսնու հետ անտարբեր չգտնվեց և փոքրիկին տուն տարավ:

Lou, left, caring her the babies with her husband Li Zin. She would give them to friends and family after she rescued them

Չինաստանում հաճախակի երևույթ է երեխաներին թողնելը, և ամեն անգամ Լյուն նրանց գտնելիս տուն է տարել: Եվ այդպես 30 երեխայի է փրկել:

Նրանցից մի քանիսին իրենք են խնամել, մյուսների համար ընտանիքներ են գտել ծանոթների և հարազատների շրջանում: Փրկված երեխաներից մեկի պատմությունն ուղղակի ցնցող է:

Երբ Լյուն գտավ նորածին աղջնակին, նրա գլուխն ամբողջովին կապտած էր, իսկ մարմինը՝ արյան մեջ կորած: Բայց աղջիկը դեռ կենդանի էր, և նրան շտապ օգնություն էր պետք:

Lou, who is now in hospital, has become iconic in her village and people have said she puts the government and other officials to shame

Պարզվել է, որ ինչ-որ մեկը ոչ միայն ցանկացել է ազատվել երեխայից, այլև կտրել է նրա վիզը: Ավելի ուշ բժիշկները ասել էին, որ եթե կտրվածքը մի փոքր էլ խոր լիներ, կամ էլ օգնությունը մի փոքր ուշ ցուցաբերվեր, փոքրիկը չէր ապրի:

A little boy who was found abandoned by Lou is now cared for by her older children. The family have little money but still managed to save dozens of children

Այժմ Լյուն երիկամների անբավարարվածությամբ պառկած է հիվանդանոցում: Բայց նույնիսկ այդ վիճակում նա մտահոգվում է իր փրկած տղաներից մեկի ճակատագրով, որը շուտով պետք է դպրոց գնա:

Ցավոք, աշխարհը այս կնոջ հերոսական արարքի մասին հիմա է իմանում. պատճառն այն է, որ Լյուն երբեք չի ձգտել փառքի, նա պարզապես արել է այն, ինչ իր պարտքն է համարել:

Lou made a living from collecting and recycling rubbish, she said that she would never leave the children after coming across them, abandonedShe is now dying from kidney failure and her husband died 17-years-ago. Lou said she loved watching the babies grow into healthy childrenRecovering: The premature baby was found in a bin, with placenta and umbilical cord still attached, in Anshan city in northeast China

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել