Tert.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի կողմից Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու սպառնալիքից հետո Ճապոնիայի իշխանությունները հրթիռային համակարգեր են տեղակայել Տոկիոյի կենտրոնում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, որ PAC-3 Patriot հրթիռային համակարգերն արդեն տեղում են: Ճապոնական իշխանությունների համաձայն՝ իրենք պատրաստ են հարվածել հյուսիսկորեական հրթիռներին, եթե դրանք անցնեն երկրի օդային տարածքով:

Նախկինում Տոկիոն նախազգուշացրել է, որ ոչ մի դեպքում սադրանք չի հանդուրժի ու կհարվածի հյուսիսկորեական հրթիռներին, եթե դրանք անցնեն երկրի վրայով:

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հայտարարել է, որ Փհենյանի հրթիռային հարձակումը սպառնալիքի տակ կդնի Ճապոնիայի՝ որպես պետություն գոյությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել