Tert.am-ը գրում է.

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը՝ առաջարկելով դրանք անցկացնել դեկտեմբերի 13-ին, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Նշվում է, որ դիմումը նահանգապետարանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարության համապատասխան վարչությունների կողմից քննվելուց և հաստատվելուց հետո պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների անցկացման մասին: Կախված ստեղծված իրավիճակից՝ ՆԳՆ-ն և Ստամբուլի նահանգապետարանը կարող են փոփոխություններ մտցնել ընտրությունների անցկացման ամսաթվի հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել