Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականությունը միտված է ընդլայնելու համագործակցությունը նաև արևելյան գործընկերների հետ և հաստատելու ուղիղ օդային հաղորդակցություններ այս ուղղություններով: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն Արևելքում ՀՀ-ի ստրատեգիական գործընկերներից է, և այս պետության հետ հարաբերությունների զարգացմանը համահունչ, անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերանայել գործող իրավապայմանագրային դաշտը, այս մասին տեղեկացնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հրավերով օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու երկօրյա բանակցությունների:

ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանը, ողջունելով չին գործընկերներին, ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա վիճակը, կատարված բարեփոխումները, այդ թվում նաև՝ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի դյուրացումը, որոնք ևս միտված են երկու երկրների միջև համագործակցության խթանմանը:

Չին պատվիրակները, իրենց հերթին ներկայացնելով Չինաստանի ավիացիոն իշխանության ոլորտում արձանագրած ցուցանիշները, նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և միջկառավարական համագործակցության զարգացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել