Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 65-ամյա Կամո Պողոսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 8-ին սուր կտրող-ծակող գործիքով 46-ամյա Արմեն Մարգարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն և վնասվածքները ստացել էր սրտի հատվածում։

Կասկածյալ Կ. Պողոսյանին հայտնաբերել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ Երևանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանն աշխատում է «Զեյթուն» կահույքի սրահում՝ որպես կահույքագործ։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել