Tert.am-ը գրում է.

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի խոսքով՝ քաղաքական դաշտում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին թեմայի քննարկումն սկսվել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 4-ից, երբ որոշվեց անդամակցել  կառույցին, նախկինում էլ խորհրդարանում դրա հետ կապված գործընթաց սկսվել է, սակայն այն շարունակական է լինելու և այս աշնանը ևս քաղաքական օրակարգում հանգուցալուծում չի ունենալու:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին մեր քաղաքական ուժերը գործընթացն առաջ տանելու պոտենցիալ ունեն, սակայն այս պահին դա անելու ցանկություն չունեն․ «Վախենում են, կամք չունեն: Ինչ-որ պայմանավորվածություններ ունեն, իրենք այլ կերպ են պատկերացնում իրավիճակը։ Իրենք շատ լավ հասկանում են, որ եթե դուրս գանք, երկիրը կարող է չզարգանալ կամ իրավիճակն  ավելի վատանա, որովհետև այն պահից որ դուրս գանք, Ռուսաստանը մեր նկատմամբ  ավելի է թշնամանալու, և մենք ունենալու ենք  միգրացիոն ներհոսք և երկրի սոցիալական վիճակը կվատանա, պետք է պատրաստ լինել այդ գործընթացին: Մեծ հավանականություն կա, որ քաղաքական ուժերը դա հասկանում են և իրենց կառավարման ընթացքում չեն ցանկանում դա իրականացնել »,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել