Ներկայացնում ենք 12 կանոն, որոնք կօգնեն մեծ սխալներ թույլ չտալ լվացքի ժամանակ:

1. Մի մոռացեք մաքրել լվացքի մեքենան: Լվացեք լվացքի փոշու ամանը, լվացքից հետո դուռը բացեք, որ չորանա, դուռը սրբեք: Մեքենայի ներքևում ֆիլտր կա, այն պետք է 3 ամիսը մեկ մաքրել: Տարին մեկ անգամ դատարկ մեքենան միացրեք տաջ ցիկլով կես լիտր քացախով:

2. Միաժամանակ չափից շատ հագուստ մի լվացեք: Գերծանրաբեռնվածությունից առանցքակալները կարող են շարքից դուրս գալ:

3. Սրբիչները լվալիս կոնդիցիոներ մի օգտագործեք: Կոնդիցիոները նվազեցնում է խոնավություն կլանելու գործվածքի հատկությունը:

4. Գուլպաներն առանձին ցանցով լվացեք: Որպեսզի դրանք չկորցնեք մյուս հագուստի մեջ:

5. Բարձերը և ծածկոցները երկու անգամ լվացեք: Առաջին անգամ փոշով, երկրորդ անգամ՝ առանց:

6. Լողազգեստը մեքենայով մի լվացեք: Լվացեք ձեռքով, սառը ջրով:

7. Չափից շատ սպիտակեցնող նյութ մի օգտագործեք, այն փչացնում է հագուստը:

8. Արձակեք կոճակները, այլապես կարող եք առանց դրանց մնալ:

9. Տաբատի շղթան փակեք, այլապես կարող են մյուս շորերը վնասվել:

10. Չափից շատ փոշի մի լցրեք: Այն շատ փրփուր է առաջացնում, ինչը նստում է հագուստի վրա՝ այն նորից կեղտոտելով:

11. Բծերը մի շփեք, կարող եք կտորը ծակել: Բծի վրայի մաքրող նյութը զգուշությամբ անձեռոցիկով մաքրեք:

12. Ճիշտ դասակարգեք: Միասին մի լվացեք գունավոր և սպիտակ հագուստը: Բուրդը և այլ գործվածքները նույնպես: Սրբիչներն էլ՝ սինթետիկայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել