Միսսուրի նահանգի Լինքոլնի շրջանի կողքով անցնող մարդիկ նկատեցին սիզամարգերը հնձող կնոջը, որի ամուսինն այդ ժամանակ պարզապես քայլում էր նրա կողքով: Մարդիկ մտածում էին, թե որքան ծույլ է այդ տղամարդը, որ չի փորձում անգամ օգնել կնոջը:

Այդ մարդիկ, սակայն, չգիտեին նրանց պատմությունը: Ադամ Բեսլերը այդ զույգի լուսանկարը տեղադրեց Facebook-ում և պատմեց նրանց պատմությունը, որը հուզեց միլիոնավոր մարդկանց: Սիրով ներկայացնում ենք այն ձեզ:

Ռայան և Ջեսիկա Արմիսթեդները Ադամի ընկերներն են: Լուսանկարից հնարավոր չէ գուշակել, որ Ռայանը լուրջ հիվանդությամբ է տառապում: Ներկա պահին նա համբերատար սպասում է երիկամի փոխպատվաստմանը և շաբաթը երեք անգամ դիալիզ է անցնում: Ռայանը կարող էր տանը նստել, հանգստանալ, սակայն, Ադամի խոսքով, նրա համար շատ կարևոր է իրեն միշտ տղամարդ զգալը:

Այդ օրը Ռայանը փողոց դուրս եկավ մարգագետինը շերտատելու համար: Նա իրեն շատ թույլ էր զգում, բայց չէր պատրաստվում դադարեցնել աշխատանքը: Երբ Ջեսիկան նկատեց, որ Ռայանը իրեն վատ է զգում, անմիջապես դուրս եկավ, որ օգնի նրան: Սակայն Ռայանը հեշտությամբ չհանձնվեց: Նա, ճիշտ է, տվեց կնոջը հնձիչը, սակայն սկսեց քայլել Ջեսիկայի կողքով, մինչև վերջինս ավարտեր աշխատանքը:

Այս զույգի անձնազոհության պատմությունը հազարավոր մարդկանց հուզեց: Շատերը հարցրին Ադամին, թե ինչով կարող են օգնել այդ հրաշալի ընտանիքին: Ադամը որոշեց միջոցների հավաքագրման Yօu Caring ծառայության կայքում էջ բացել, որպեսզի նոր հնձիչ մեքենա գնի Ռայանի և Ջեսիկայի համար:

«Արմիսթեդները դրա հետ ոչ մի առնչություն չունեն,- գրում է Ադամը։- Այժմ նրանք քնած են և նույնիսկ պատկերացում չունեն այս պատմության մասին: Այդ գործը ձեռնարկել են մտահոգ մարդիկ, որպեսզի հաճելի անակնկալ մատուցեն այդ հրաշալի ընտանիքին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել