Tert.am-ը գրում է.
Ադրբեջանը սուտ տեղեկություններ տարածելով ուզում է մայր Հայաստանի ու Արցախի վարկանիշին հարվածել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանական լրատվամիջոցների սկսել ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչությանը:
 «Բոլորին հայտնի է, թե ինչ գազանություններ է անում Ադրբեջանը, ադրբեջանական այսպես կոչված զինվորները, որոնք ոչ այլ ինչ են, քան մարդասպաններ, գրոհայիններ: Քնած մարդուն կացնահարած անձնավորությանը ազգային հերոս են դարձնում, գլուխ կտրող տականքին Իլհամ Ալիևը բարձրագույն շքանշանով է պարգևատրում: Հավանաբար, մենք համարժեք կերպով չենք ներկայացնում այս վայրագությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
 Ըստ նրա՝ հայկական կողմը հիստերիայի չի մատնվում ադրբեջանական ապատեղեկատվություններից, դրա համար էլ շարունակում են այդպիսով փորձել գրավել ուշադրությունն իրենց վրա: «Բայց այն, ինչ իրենք ասում են, ուղվում է իրենց դեմ»,- հավելեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակը:

Դ. Բաբայանը նշեց, թե չի բացառվում, որ ադրբեջանական կողմը փորձում է հայկական կողմը ներկայացնել որպես ագրեսոր պետություն՝ ապատեղեկատվություններ տարածելով, թե մենք թիրախավորել ենք խաղաղ բնակչությանը: Այնինչ, Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Ադրբեջանն է ահաբեկչական պետություն, ագրեսոր երկիր և աշխարհով մեկ մենք պետք է տարածենք իրենց ահաբեկչական գործողությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել