Կենսաբանները հայտնաբերել են սպիտակուց, որը սրտին հարկադրում է ավելացնել մկանային մանրաթելերի զանգվածը եւ բարելավել իր աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ, որի սինթետիկ նմանակները կարող են յուրատեսակ «մարզալիցքի հաբ» դառնալ: Այդ մասին ասված է Cell Research հանդեսում հրապարակված հոդվածում:

«Երբ սրտի մի մասը մեռնում է, ողջ մնացած բջիջները փորձում են հարմարվել դրան՝ մեծանալով չափերով, բայց դա ամենից հաճախ հանեգեցնում է անոմալիաների եւ ոչ մի կերպ չի օգնում սրտին ավելի շատ արյուն մղելու: Մենք հայտնաբերեցինք, որ CT1 սպիտակուցը սրտի բջիջներին ստիպում է աճել նորմալ կերպով՝ հընթացս սրտում խթանելով անոթների աճը: Դա բարձրացնում է դրա դիմացկունությունը՝ նմանակելով այն, ինչ տեղի է ունենում սպորտով զբաղվելիս»,- պատմում է Լին Մեգենին Օտտավայի համալսարանից (Կանադա):

Մոտ ժամանակներս գիտնականները պլանավորում են նման գիտափորձեր կատարել կամավորների վրա: Եթե այդ փորձերը հաջող լինեն, ապա մի քանի տարի հետո կարդիոտրոֆինի բազայի վրա ստացված դեղորայքը կարող է մտնել բժշկական պրակտիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել