Oգոստոսի 10-ց 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթային իդնեքսը օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքը արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել