Tert.am-ը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ 
նշանակված Հովհաննես Սահակյանը վաղվանից աշխատանքի կանցնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հովհաննես Սահակյանը: Նախկին խորհրդարանականը դեռևս չի շտապում ասել, թե նոր պաշտոնում հիմնականում ի՞նչ խնդիրների վրա է շեշտադրումներ անելու, բայց խոստանում է, որ որոշ ժամանակ հետո իր հիմնական անելիքների մասին կխոսի:

«Առանց ոլորտն ուսումնասիրելու ու խնդիրը հասկանալու, չեմ ցանկանում որևէ կարծիք հայտնել: Մի փոքր ժամանակ է հարկավոր, որպեսզի ծանոթանամ խնդիրներին, քանի որ նոր  մոտեցումներ են եղել, բարեփոխումներ են արվել ոլորտում, որոնք ուսումնասիրել է պետք»,- ասաց նա:

Հարցին՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ օրենսդրական աշխատանքով եք զբաղվել, այս պաշտոնը Ձեր կարիերայի վրա ի՞նչ ազդեցություն կունենա, Սահակյանը պատասխանեց, թե երբ մարդ թիմային աշխատանքի մեջ է լինում, ապա թիմի որոշումներն իր համար դառնում են ընդունելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել