We Are Social և Hootsuite ընկերությունների կողմից պատրաստված Global Digital Statshot հաշվետվության համաձայն՝ աշխարհում սոցցանցերի օգտատերերի թիվը գերազանցել է 3 միլիարդը։ Ըստ այդմ՝ նշվում է, որ ընդհանուր առմամբ մոլորակի բնակչությունը կազմում է 7.524 մլրդ։

Սոցցանցերի օգտատերերի թվի աճը պահպանվում է։ Վերջին եռամսյակում ակտիվ լսարանն աճել է օրական 1 մլն նոր օգտատերով։

Համաձայն հաշվետվության տվյալների՝ համացանցին հասանելիություն ունի 3,819 մլրդ մարդ (0.2 տոկոսով ավելի, քան ապրիլին), ինչը կազմում է մոլորակի բնակչության ավելի քան 51 տոկոսը։

Աշխարհի ամենահանրահայտ սոցիալական հարթակն է հանդիսանում Facebook-ը։ Նրան հաջորդում են YouTube-ը, WhatsApp-ը, Facebook Messenger-ն ու WeChat-ը։

Facebook-ից ամեն ամիս օգտվում է ավելի քան 2 մլրդ մարդ, ընդ որում՝ հիմնականում բջջային սարքերից (87 տոկոս)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել