Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները միանշանակ ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա: Այսպիսի հայտարարություն է արել տնտեսագետ Վահագն Խաչատրյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:  


Ըստ նրա՝ եթե Ռուսաստանի տնտեսական վիճակը վատ եղավ, Հայաստանի տնտեսական վիճակում էլ վատթարացում կլինի:

«Վերջին տարիների իրադարձությունները դրա ապացույցն են: Վերջին պատժամիջոցները նկատի ունեմ՝ 14-15թթ., շատ արագ, մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունն ուկրաինական դեպքերի հետ կապված պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ: Մի քանի ամսվա ընթացքում բացասական առումով մենք մեր վրա զգացինք փոփոխությունները»,-հիշեցրել է տնտեսագետը և ավելացրել, որ ռուսական տնտեսության բացասական երևույթներին ականատես եղանք՝ բացասական տնտեսական աճ, արժույթի մոտ կրկնակի արժեզրկում և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել