Yerkir.am-ը գրում է.

Օգոստոսի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին, ժամը 1-ից մինչև ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում Աշոտ Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ է կրակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճ և գնդակ: Ա. Դ.-ն ներկայացվել է ոստիկանություն և ներկայացրել ատրճանակը:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել