Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ չէր ցանկանա կիսապաշտպան Նեմանյա Մատիչին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Իտալացի մասնագետը նշել է, որ թիմի համար դա մեծ կորուստ է.

«Մատիչը հիանալի գիտի, թե ես ինչ եմ մտածում իր մասին: Նա լավ ֆուտբոլիստ է, կարևոր խաղացող «Չելսիի» համար, բայց երբեմն մենք ստիպված ենք լինում դա ընդունել: Սա խելահեղ տրանսֆերային շուկա է: «Չելսիի» համար Մատիչի հեռանալը մեծ կորուստ է»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, «Չելսին» 40 մլն ֆունտ է ստացել Մատիչի վաճառքից: Սերբ ֆուտբոլիստը 2009-ից 2011 թվականներին է հանդես եկել «Չելսիում», ինչպես նաև 2014-ից 2017 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել