Tert.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանը վերարտադրությունը թույլ չտալու քաղաքական օրակարգով ի՞նչ բանակցություններ են տարվում նախկին ՕՐՕ դաշինքի առաջնորդների միջև, եթե  նախկին դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին Հայաստանում չէ ( ավելին՝ ակտիվ հանգստի է և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրում էտեսանյութեր Արևմտյան Հայաստան՝Վանա լիճ կատարած իր ուխտագնացությունից), իսկ  մյուս թևի առաջնորդ Վարդան Օսկանյանը ՀՀ-ում չէ ( պատասխանեց Tert.am-ի հեռախոսազանգին ու ասաց, որ արտերկրում է «չի հետևում»): Բացառություն չէ նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով «քաղաքական արձակուրդից» վերադառնալուց հետո այս օրերին նույնպես իրական արձակուրդի մեջ է:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա նրա մերձավոր շրջապատից չեն հայտնում՝ ՀՀ-ում է արդյոք Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը: 

Եվ այսպես, ի՞նչ բանակցությունների մասին խոսքը. Tert.am-ը հարցն ուղղեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանին, ով երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում մանրամասներ էր ներկայացրել, նշելով, որ աշնանը նախկին ՕՐՕ-ականների պայքարը կարող է հասնել ընդհուպ մինչև փողացայինի: «Ես գիտեմ, որ այո՛, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ են թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Վարդան Օսկանյանը»,- հավելել էր Սուսաննա Մուրադյանը:

Պարզվում է՝ ներքին բանակցությունները տարվել են հունիսին: Ըստ Սուսաննա Մուրադյանի՝ առաջին դեմքերի՝ Րաֆֆի Հովհաննիսյան-Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան մակարդակով: Նաև այլ կուսակցությունների առաջնորդների, որոնց անուններն առայժմ չեն բարձրաձայնվում:

«Բանակցությունները տարվել են ղեկավարների մակարդակով, այսինքն՝ կուսակցության վարչության նախագահի ու փոխնախագահի մակարդակով: Որևէ առարկայական բան չեմ կարող ասել, որովհետև մեր կուսակցության վարչության մի մասն արձակուրդում է, բայց շատ վստահ եմ, որ շատ լավ հարաբերություններ կան «Ժառանգություն» կուսակցության ղեկավարության և «Համախմբման» ու Սեյրան Օհանյան անձի միջև: Ու ենթադրվում է, որ եթե առիթ լինի, հնարավոր համագործակցությունը չի բացառվում»,-պարզաբանեց Սուսաննա Մուրադյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել