Tert.am-ը գրում է.
Կնոջ կողմից սպանված Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի հայրը ծեծելով սպանել է իր կնոջը: Մանուկ Սիմոնյանն ինքը, որպես երեխա եղել է ընտանեկան բռնության զոհ և այդ բռնությունը նաև վերարտադրել է իր ընտանիքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ այն, որ Մանուկ Սիմոնյանի մոր մահը եղել է հոր կողմից բռնության հետևանքով, դա վկայել է Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը:
«Բռնությունը շղթայական փոխանցման բնույթ ունի: Այսինքն, բռնության զոհը կարող է վերարտադրել այդ բռնությունը, եթե նրան չաջակցեն, չբուժեն»,- նշեց իրավապաշտպանը:
Օրերս Զարուհի Հովհաննիսյանը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննա Մկրտչյանին, ով մեղադրվում է ամուսնու՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ