Tert.am-ը գրում է.

Փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու համար շենք է տրամադրել, բայց մինչ օրս վերանորոգման աշխատանքները չեն սկսվել: Եվ առաջիկա 4 ամսում չի էլ սկսվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Փետրվարի 15-ին նախարարը մեզ հանձնեց տարածքի ոսկե բանալին, բայց մենք սեփականության վկայականը ստացել ենք օրերս: Նախագահի հանձնարարականով պետք է վերանորոգվի տարածքը, նույնիսկ պլանավորված էր մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ ավարտել, բայց դեռ որոշակի ընթացակարգ պետք է անցնի»,- նշեց նա:

Դադասյանի խոսքով՝ ամեն ինչը պետք է լինի մրցույթով՝ և՛ շենքի նախագծում, և՛ շինարարությունը: Նրա հաշվարկով՝ լավագույն դեպքում 4 ամիս հետո նոր կսկսվի շինարարական աշխատանքները, որը կավարտվի մոտ 6-7 ամիս անց:

«Տարօրինակ բան պետք է ասեմ, բայց մեզ համար շատ հաճելի են այս դժվարությունները: Գործընթաց է սկսվել, որը մեկ տարի առաջ մենք չունեինք: Մենք այսօր արդեն պրոցեսի մեջ ենք, որն, անպայման, իր ավարտը կունենա. լինելու է շատ գեղեցիկ շենք»,- ասաց Դադասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել