Tert.am-ը գրում է.

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը  Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Արդվի գյուղում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը կապված է բացառապես գյուղացիների որոշումից: Մարզպետի խոսքով՝ Արդվիի գյուղապետը հրաժարականի դիմում չի գրել և հանքի շահագործման հարցում գյուղապետին որևէ մեկը չի ճնշել:      

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն «Միռամ» ընկերությունը, որը կապվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, մտադիր է գյուղի մերձակա արոտավայրերում ոսկու հանք շահագործել, ինչին գյուղացիները և ավագանին դեմ են:  Ըստ մամուլի՝ Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանի  հրաժարականը հաջորդել է գյուղացիների բողոքի գործողություններին: Հրապարակումների համաձայն՝ նա հայտնվել է «երկու քարի» արանքում, քանի որ չի կարող մերժել Վահրամ Բաղդասարյանին, մյուս կողմից՝ անզոր է համոզել գյուղին, անգամ՝ ավագանու անդամներին:

«Ո՞վ է ասում հրաժարականի դիմում է գրել, իմ ունեցած ինֆորմացիայով, գյուղապետը ավագանու հետ ունեցել է նմանատիպ խնդիրներ, խոսակցություններ, բայց նման բան տեղի չի ունեցել, որ դիմում գրի, կամ ավագանին մերժի, նման բան չի եղել»,-ասաց նա:    

Արթուր Նալբանդյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են գյուղապետին ճնշել, երբ գյուղի և ավագանու հետ միակարծիք են: «Գյուղապետի՞ն են ճնշում, դա հնարավոր չէ, որովհետև ինչպես  գյուղապետը, այնպես էլ գյուղի բնակիչները, այնպես էլ ավագանին ունեցել են ընդհանուր որոշում, և որևէ մեկը գյուղապետին այս առումով չէր կարող ճնշել, գյուղը փոքր է, ընդամենը 100-120 մարդ է ապրում, մի ընտանիքի պես գյուղ է Արդվին, այդ փոքր գյուղում նմանատիպ  խնդիրներ չէր կարող առաջանալ, իհարկե,  որոշ տարաձայնություններ կարող է լինել»,-ասաց նա:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել