Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» ղեկավարությունը ջանքեր է գործադրում «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխությունը հնարավորինս արագ ձևակերպելու համար:

«Marca»-ն հայտնում է, որ կատալոնացիները հույս ունեն տրանսֆերն իրականացնել մինչև օգոստոսի 12-ը:

Շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 13-ին «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում մրցելու է «Ռեալի» հետ, և ակումբում ցանկանում են, որ Կոուտինյոն մասնակցի այդ խաղին:

Երեկ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ 25-ամյա բրազիլացու տեղափոխության շուրջ:

Գործարքի արժեքը` ներառյալ բոնուսները, կարող է հասնել մինչև 120 մլն եվրոյի:

Ավելի վաղ «Լիվերպուլի» ղեկավարությունը բազմիցս հերքել է Կոուտինյոյի հնարավոր տեղափոխության մասին լուրերը` նշելով, որ բրազիլացին չի վաճառվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել