Կոլոռեկտալ քաղցկեղի տարածվածությունը գնալով աճում է: Ցավոք, այդ հիվանդության ախտանիշները շատ դժվար է տարորոշել, ինչն էլ պատճառ է դառնում, որ հիվանդներից շատերը չափազանց ուշ են դիմում բժշկի: Ներկայացնում ենք կոլոռեկտալ քաղցկեղի առավել տարածված ախտանիշները: 

1. Ցնցումներ

Եթե փորի ցավերն ու կծկումները հաճախակի են, պետք է անհանգստանալ և դիմել բժշկի:

2. Հոգնածություն

Եթե դուք մշտապես հոգնածության զգացում ունեք նույնիսկ այն ժամանակ, երբ առողջ սնունդ եք ընդունում և լավ քնում եք, ուրեմն՝ օրգանիզմը լուրջ խնդիր ունի:

3. Քաշի անսպասելի կորուստ

Քաշի անսպասելի անկման պատճառն այն է, որ քաղցկեղածին բջիջները մարմնից շատ էներգիա են խլում, և իմունային համակարգը ստիպված է լինում ավելի ինտենսիվ աշխատել հիվանդության տարածումը կանխելու համար: Իսկ հաստ աղու քաղցկեղի հետևանքով առաջացած ուռուցքը կարող է աղիների անանցանելիություն առաջացնել, ինչն էլ հանգեցնում է քաշի կորստին:

4. Աղիների անկանոն գործունեությունը

Չարորակ պոլիպները սովորաբար ազդում են աղիների գործունեության վրա:

5. Արյան հետքեր արտաթորանքի մեջ

Եթե դուք արյան հետքեր եք նկատում ձեր արտաթորանքի մեջ, անհապաղ դիմեք բժշկի:

Հաստ աղու քաղցկեղը կանխելու համար սննդի մեջ ավելացրեք մրգերի, բանջարեղենի և ամբողջահատիկի քանակը: Մարմնամարզությամբ զբաղվեք: Մի՛ ծխեք, սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը և հետևեք ձեր մարմնի քաշին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել