Operativ.am-ը գրում է․

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը խնդրել է Ռուսաստանի Մշակույթի նախարարությանը բացառել իր հանրապետությունում Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի վարձակալման հնարավորությունը: Քադիրովի նամակը հրապարակվել է այսօր: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Տասնյակ հազարավոր մարդիկ խնդրում են թույլ չտալ Ռուսաստանի Դաշնությունում ֆիլմի վարձակալումը կապված նրա հետ, որ այն գնահատում են որպես մտադրված հեգնանք հավատացող մարդկանց զգացմունքների նկատմամբ, որով վիրավորվում են նրանց կրոնական զգացմունքները և ստորացվում մարդկային արժանապատվությունը»,- նշվում է նամակում:

Քադիրովը հիշեցրել է թագավորին հավատարիմ մնացած մահմեդական մարտիկների մասին, ովքեր մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել