Operativ.am-ը գրում է․

Եգիպտական Շարմ-էշ-Շեյխ զբոսաշրջային վայրի մոտ, որը գտնվում է Սինայի թերակղզու հարավում, ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել տուրիստական ավտոբուսը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Պատահարի հետևանքով տուժել է 25 մարդ: Որոշ տվյալներով՝ ավտոբուսը պատկանում է տեղի հյուրանոցներից մեկին:

Ինչպես հաղորդել է «ТАСС»-ը, ավտոբուսը շրջվել է ավտոմայրուղում: Ավտովթարի վայր են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ: Պարզվոմ են ավտովթարի պատճառներն ու հանգամանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել