Ներկայացնում ենք մի ամուսնու ուղերձ փարթամ կանանց, որում ասվում է, թե որքան գեղեցիկ է նրանց մարմինը: Իր բաց նամակում Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ռոբի Թրիփը՝ TEDx-ի բանախոս և հեղինակ, իր կնոջը շնորհակալություն է հայտնում, որ օգնեց տեսնել իրական գեղեցկությունը, ոչ թե պայմանական և վիրտուալ:

Instagram-ում հուզիչ փոստում, որն ակնթարթորեն վիրուսային դարձավ, նա հիանում է իր կնոջով և նրա փարթամ ու գրավիչ մարմնով, նաև փորձում է մյուս կանանց հասցնել միտքը, որ նրանք չպետք է զգան հասարակության ճնշումը և աշխատեն համապատասխանել որոշակի շաբլոնի հանուն սիրված և գնահատված լինելու:

Ահա, թե ինչ գրեց Ռոբի Թրիփը.
«Ես սիրում եմ այս կնոջը և նրա փարթամ մարմինը: Դեռահաս ժամանակ ընկերներս հաճախ ինձ ծաղրում էին, որ ինձ փարթամ կազմվածքով, ոչ բարձրահասակ և փամփլիկ աղջիկներն էին դուր գալիս, այսինքն՝ այն աղջիկները, որոնց սովորաբար հաստլիկ են անվանում:

Երբ մեծացա և սկսեցի այնպիսի հարցեր ուսումնասիրել, ինչպիսն ֆեմինիզմն է, և այն, թե ԶԼՄ-ներն ինչ ընտրողաբար են վերաբերվում կանանց՝ պատկերելով գեղեցկության շատ բնորոշ մակարդակ (բարձրահասակ, նիհար), հասկացա՝ քանի տղամարդ էր հավատացել այդ ստին:

Ինձ համար ավելի սեքսուալ ոչինչ չկա, քան կինս՝ խոշոր ազդրեր և հետույք, ծալքեր կողքերին և այլն: Նրա կազմվածը և չափերն այնպիսին չեն, ինչպիսին Cosmopolitan ամսագրի շապիկին, բայց նա գլխավորն է իմ կյանքում և իմ սրտում:

Ինձ համար ավելի սեքսուալ ոչինչ չկա, քան ինքնավստահ կինը փարթամ կազմվածքով: Այդ հիասքանչ աղջիկը, ով մի ժամանակ համաձայնվեց ամուսնանալ ինձ հետ, կիպ լցնում է իր ջինսի ամեն դյույմը և նախկինի պես ամենագեղեցիկն է սենյակում:

Տղանե՛ր, վերաիմաստավորեք այն, ինչ հասարակությունը ձեզ պարտադրում է: Իսկական կինը պոռնոաստղը չէ, հագուստի մանեկենը չէ և ֆիլմից կերպարը չէ: Նա իրական է: Նա հիասքանչ զոլեր ունի ազդրերին և փոքր փոսիկներ հետույքի վրա:

Աղջիկնե՛ր, երբեք ձեզ մի խաբեք՝ մտածելով, որ դուք պետք է որոշակի շաբլոնի մեջ տեղավորվեք, որ ձեզ սիրեն ու գնահատեն: Աշխարհում անպայման կա երիտասարդ, ով ձեզ կսիրի հենց այնպես, ինչպես ես պաշտում եմ իմ Սառային»:

Թրիփի այս խոսքերը վիրուսային դարձան՝ ավելի քան 20 900 հավանում և 1323 մեկնաբանություն ունենալով: Instagram-ի օգտատերերն աջակցեցին Ռոբիի փոստին, հատկապես կանայք, ովքեր գրում էին, որ իրենք պետք է հենց այնպիսի տղամարդ ունենան, ինչպիսին հեղինակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել