Tert.am-ը գրում է.
 «Թալիբան» շարժման Պակիստանի մասնաճյուղը սկսել է ամսագիր թողարկել կանանց համար, որոնք ցանկանում են զբաղվել ջիհադով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
 Գաղափարի հեղինակները կոչ են անում միանալ մոջահեդների շարքերին, սովորել օգտվել պարզ զենքերից և նռնակներից:
 «Գաղտնի հանդիպումներ կազմակերպեք և հրավիրեք ջիհադիստ քույրերին, սպորտային ակումբներ կազմակերպեք», - ասվում է ամսագրի առաջին համարում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամսագրում նաև ներկայացված է հարցազրույց «Տեխրիկ Թալիբան Պակիստան» խմբավորման ղեկավար Ֆազուլա Խորասանիի կնոջ հետ, որն ամուսնացել է 14 տարեկանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել