Google ընկերությունը հեռացրել է իր աշխատակից Ջեյմս Դամորին այն բանից հետո, երբ նա հրապարակել է 10 էջանոց նամակ, որում հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց նկատմամբ տղամարդանց գերազանցության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ինժեները պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ հեռացվել է «գենդերային կարծրատիպերը հավերժացնելու համար»։

Նրա մանիֆեստը լայնորեն քննարկվել է ընկերության ներսում և մամուլում։ Ինժեների կարծիքով՝ տղամարդիկ ավելի շատ են տեխնոլոգիական ոլորտում, քանի որ պատճառը հանդիսանում են տղամարդկանց ու կանանց միջև կենսաբանական տարբերությունները։

Նամակի հեղինակը նաև նշել է, որ գենդերային հավասարության հասնելու համար ձեռնարկվող փորձերն ունեն բացասական հետևանքներ։

Միջադեպը մեկնաբանել է Google-ի ղեկավար Սունդար Պիչայը՝ հայտարարելով, որ չի կարելի հաստատել, թե սեռերից որևէ մեկը հակված է տեխնիկական աշխատանքի մյուսից ավելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել