Oգոստոսի 8-ին, ժամը 11:36-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի առողջարանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ 1973 թ. ծնված Ա. Գ.-ն ընկել է Մելիք Ադամյան թիվ 1 հասցեում գտնվող առողջարանի վերելակի հորանը (6 մ) և վնասել ոտքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել հորանից և հոսպիտալացվել Ջերմուկի ԱԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել