Tert.amLife-ը գրում է.
Երգիչ Սարոն օրերս ներկայացրեց իր նոր՝ «Խոստանում եմ» տեսահոլովակը, որի հերոսուհին Լիա Զախարյանն է։ Վերջինս առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում, որը, ի դեպ, լի է սիրային անկեղծ տեսարաններով։
 
Տեսահոլովակում դերասանուհին ներկայանում է նոր կերպարով։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար դա փոքր-ինչ ռիսկային, բայց օրիգինալ առաջարկ էր, որին համաձայնել է առանց երկար մտածելու։
 
Լիան ասաց, որ մինչև նկարահանումների մեկնարկը մտավախություն ուներ, քանի որ տեսահոլովակում խոսք չկա, իսկ ինքը սովոր է այդ արտահայտչամիջոցին։ «Նախքան նկարահանումը շատ էի մտածում, թե ինչպես կանցնի այն, ինչպես եմ դրսևորելու ինձ։ Երբեմն, հայելու առաջ հայացքներ, ժպիտներ էի փորձում։ Ուզում էի սեր, ցանկություն արտահայտել հայացքով և հասկանալ` ինչպես է ստացվում, ինչպես է ճիշտ։ Նկարահանման օրը, աշխատելով ռեժիսորի հետ, ուշադիր լսելով իրեն և կենտրոնանալով, հունի մեջ ընկա։ Սա հետաքրքիր նորություն և փորձ էր ինձ համար»,– պատմեց երիտասարդ դերասանուհին։
 
 
Տեսահոլովակում բավականին շատ են սիրային անկեղծ տեսարանները։ Լիան նշեց, որ ամեն բան հեշտությամբ է ստացվել։ «Ամեն ինչ գործնական էր և մատուցվում էր պրոֆեսիոնալ մակարդակով։ Իմ առջև կար խնդիր` արտահայտել իրական, հասուն սեր, զգացմունք, ցանկություն, խենթություն, որը փորձեցի մատուցել դերասանական իմ մոտեցմամբ»,– ասաց նա։ Դիտարկմանը, որ տեսարաններն անկեղծ են, սակայն համբույր, որպես այդպիսին, չկա, դա ի՞ր պահանջն էր, Լիան արձագանքեց, որ համբույրի տեսարան, ի սկզբանե, չի եղել սցենարում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել