Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Իրինա Հարությունյանը «Քավարան» հեռուստանովելում նկարահանվելուց հետո կրկին ընդհատակ անցավ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ թեև երկրորդ որդու ծննդից 1 տարի անց որոշել էր վերադառնալ աշխատանքի, հասկացավ, որ այս փուլում երեխան ավելի շատ ունի իր կարիքը։

«Երեխան շատ կապված է ինձ հետ։ Իր համար տանջանք է ինձանից հեռու լինելը, մեղքի զգացողություն կունենամ, եթե իրեն միայնակ թողնեմ»,– ասաց Իրինան ու հավելեց, որ երեխային ամբողջ օրը դայակի հսկողության տակ թողնելն անընդունելի է համարում, սակայն շատ հավանական է, որ սեպտեմբերից կարճ ժամանակով դիմի դայակի օգնությանը։

 

«Դեմ չեմ դայակի օգնությանը դիմելուն, սակայն այդ քայլին կգնամ  միայն անհրաժեշտության դեպքում։ Մայրս էլ տանը կլինի, պարզապես, նա միայնակ չի կարող խնամել երեխային, քանի որ փոքր–ինչ վատառողջ է, երեխան էլ շատ ակտիվ է։ Չեմ ափսոսում, որ այս ընթացքում չեմ նկարահանվում։ Դա իմ ընտրությունն է։ Երբ ցանկանամ, կարող եմ վերադառնալ եթեր։ Հնարավոր է, դա լինի աշնանային նոր եթերաշրջանում։ Այժմ կա նոր նախագծի առաջարկ, որը քննարկման փուլում է»,– հայտնեց դերասանուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել