Bravo.am-ը գրում է.

Դերասաններ Վահագն Խաչատրյանին, Լուսին Վարդանյանին ու նրանց դստերը՝ Ռուզաննային BRAVO.am-ը լուսանկարել է Սիրահարների այգում։ Երիտասարդ ընտանիքին սկզբում հանդիպեցինք դիմահարդարման սրահում, մինչ դերասանուհին դիմահարդարվում էր, փոքրիկն ակտիվ շփվում էր, փորձում ինքնուրույն հարդարվել ու սպասում էր ֆոտոշարքի ընթացքին եւ նույնիսկ խանդում էր, երբ ծնողներին առանց իրեն են լուսանկարվում։

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ


Սիրահարների այգին զույգի կյանքում առանցքային վայրերից մեկն է, հենց այստեղ է տեղի ունեցել նրանց հարսանեկան  ֆոտոշարքը, որը 2013 թվականին լուսանկարել է BRAVO.am-ը. «Երբ ես ու Վահագնը դեռեւս ընկերություն էինք անում, այս այգում հաճախ էինք լինում։ Տեսնելով լուսանկարվող հարս ու փեսաների՝ պլանավորում էինք, որ մենք էլ այստեղ կնկարվենք, կամ, տեսնելով մանկասայլակով զբոսնող մայրիկների, ասում էի՝ երբ բալիկ ունենանք, միասին կբերենք: Այս այգու հետ կապված մեր պլաններն իրականություն են դարձել: Երեւանի ամենասիրուն վայրերից է, կուզենայինք, որ նմանատիպ այգիները մեր քաղաքում ավելանան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել