Ո՞վ ստեղծեց ավտոմատ փոխանցման տուփը, ինչպե՞ս յոգուրտը տարածվեց որպես սիրելի կաթնամթերք, ո՞վ է Օբամայի ամենահայտնի նկարի հեղինակը և այլ հետաքրքիր փաստեր. դե, իհարկե, այս ամենի հետ հայերն ուղիղ կապ ունեն:

1. Ավտոմատ փոխանցում
image

Եթե մեքենա վարելիս չեք սիրում ձեռքով կառավարել արագությունների փոխանցումը, ապա պիտի երախտապարտ լինեք հայ մի գյուտարարի, ով հեշտացրեց բոլորիս կյանքը՝ հնարելով ավտոմատ փոխանցման տուփը։ Ավտոմեքենան ամբողջությամբ վերափոխեց աշխարհը, իսկ ավտոմատ փոխանցման տուփը՝ ավտոմեքենան: Մեքենաշինության ոլորտի այս խոշորագույն նորամուծության հեղինակը հայազգի գյուտարար Օսկար Բենքերն է։ (Ասատուր Սարաֆյանը)։

2. RICE-A-RONI

image

20-րդ դարի Ամերիկայի ամենասիրված պատրաստի ուտեստներից մեկը՝ ռայսարոնին (Rice-a-Roni), ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Փայլածո Կապտանյանի բաղադրատոմսի հիման վրա։

3. Յոգուրտ

image

Հարյուրավոր համային երանգներ ունեցող առողջարար այս կաթնամթերքը՝ յոգուրտը, Միացյալ Նահանգներում տարածվել է Կոլոմբոսյան ընտանիքի և իրենց Colombo Yogurt բրենդի շնորհիվ: Ցեղասպանությունը վերապրած Կոլոմբոսյաններն սկզբում այս ապրանքանիշը կոչել էին հայկական անունով՝ մածուն, բայց ի վերջո փոխեցին այն յոգուրտի, որպեսզի ավելի ճանաչելի լինի Օսմանյան կայսրությունից եկած գաղթականությանը։

4. Հայկական թաղամաս

image

Աշխարհի երեք խոշորագույն մոնոթեիստական կրոններից յուրաքանչյուրը Երուսաղեմում առանձին թաղամաս ունի, հայերը՝ ևս։ Հայերի՝ Երուսաղեմում երկարամյա ներկայությունն ու առաջին քրիստոնյա ազգը լինելը հավանաբար ինչ-որ կերպ նպաստել են Հին քաղաքից «մի մաս» ունենալուն։ Իսկ բոլոր այն հայերը, ովքեր ուխտի են գնում Երուսաղեմ, առանձին դրոշմ են ստանում ձեռքի վրա՝ իբրև վկայություն Սուրբ երկիր կատարած ուխտագնացության։

5. ԱՄՆ ամենադիմացկուն ռազմածովայինը

image

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի զինվորները հայտնի են իրենց ուժով ու դիմացկունությամբ, բայց մի ամերիկահայ «դիմացկունություն» կոչվածը բարձրացրել է մի նոր մակարդակի։ Քեսաբցի Արփիար Միսակյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր։ ԱՄՆ-ում նա զինվորագրվում է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերին, որտեղ ծառայում է իբրև հրաձգության մարզիչ։ Ապրելով բոլոր հասակակիցներից երկար՝ 1997 թ. Արփիարը պաշտոնապես դառնում է ԱՄՆ-ի ամենամեծահասակ վետերանը։ Նա մահացել է 106 տարեկանում՝ 2000թ.-ին։

6. Վենետիկ

image

Միջնադարյան առևտրական կայսրության չքնաղ մայրաքաղաքը հարազատ տուն է դարձել նաև հայ կաթոլիկ վանականների համար։ Ժամանակին նրանց պարգևում են քաղաքից քիչ հեռու, ծովում ընկած մի կղզի, ուր հնում ապրում էր բորոտների համայնքը. այո, բորոտների։ Սարսափելի է հնչում, բայց այս գեղեցիկ կղզին հետագայում դարձավ հայ մտավորականության կարևորագույն կենտրոն։ Հիմա Վենետիկի համայնապատկերը գեղեցկացնող այս փոքրիկ հողակտորի վրա են պահվում հայոց հոգևոր մշակույթի կարևորագույն նմուշներից շատերը։

7. Բյուզանդական կայսրերimage

Մոտ հազար տարի աշխարհի խոշորագույն և հզորագույն երկիրը՝ Բյուզանդական կայսրությունը, համարվում է հունական պետականության արգասիք, բայց իրականում այն ունեցել է նաև բազմաթիվ հայ կայսրեր՝ 10-ից ոչ պակաս։ Ու սա դեռ ամենը չէ։ Կայսրության բազում սպարապետներ, զորահրամանատարներ, մտավորական և քաղաքական գործիչներ ևս ծագումով հայեր են եղել։

8. Սոցմեդիայում երբևէ ամենահայտնի լուսանկարimage

Երբ նախագահության թեկնածու Բարաք Օբամային հարկավոր եղավ լուսանկարվել, նա դիմեց վարպետ լուսանկարիչ Սքաութ Թուֆանկջյանին, ով Օբամայի հաղթանակից հետո մասնակցում էր նախագահական երկրով մեկ շրջագայությանը։ Թուֆանկջյանն արդարացրեց նախագահի սպասումները՝ որսալով նախագահի բոլոր ժամանակների ամենահայտնի նկարը՝ Բարաքի և Միշելի գրկախառնման պահը: Այն երկար ժամանակ մնաց սոցցանցերի ամենասիրված լուսանկարը՝ ի վերջո իր տեղը զիջելով «Օսկարի» Էլենի խմբակային «սելֆիին». ինչ ափսոս, չէ՞։

9. Դոլմաբահչե

image

Ստամբուլը հռչակված է իր գեղեցկագույն դիրքով ու հրաշալի ճարտարապետությամբ։ Հայազգի Բալյան ընտանիքը դրանում ավելի մեծ դերակատարում ունի, քան որևէ այլ մեկը։ Բազմաթիվ անկրկնելի գործերի կողքին նրանց հանճարին է պատկանում նաև Դոլմաբահչեի սուլթանական նստավայրը։

10. Բայրոն

image

Դոն Ժուանն ամենահայտնի կնամոլն էր աշխարհում։ Իսկ անգլիացի գրող Լորդ Բայրոնը Դոն Ժուանի մասին իր նույնանուն պոեմում համարում էր, որ մեծ կնասերին իրականում հմայել գաղթակղել էր կնոջ գեղեցկությունը։ Դոն Ժուանի դեպքում մենք, իհարկե, չենք կարող վստահ լինել, թե որ տարբերակն է ճշմարիտ, բայց այ Բայրոնի դեպքում մենք վստահաբար գիտենք, որ մեծ գրողն ինքը հմայված էր... հայոց լեզվով։ Նա այնքան էր հրապուրվել դրանով, որ մեկնել էր Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյանների վանք, հայերեն ուսումնասիրելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել