«Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի սեպ­տեմբերի 9-ին տեղի կունենա փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Թե ովքեր են լինելու թեկնածուները, դեռ հայտնի չէ: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտ­նեց, որ մինչև շաբաթվա վերջ հայտնի կլինի՝ կառաջադրվի՞, թե ոչ: Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. ՓՊ նախագահի պաշ­տոնի համար պայքարում էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, սակայն նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տ.Աթանեսյանը վստահեցրեց, որ չի պատ­րաստվում իր թեկնածությունն էլի առա­ջադրել. «Ես 2 անգամ իմ ծառայություննե­րը առաջարկել եմ փաստաբաններին, եր­կու անգամ էլ փաստաբանները դա չեն ըն­դունել, ուստի այս ընտրությունների և ոչ միայն չեմ առաջադրվելու, նաև չեմ էլ մասնակցելու քվեարկությանը: Պալատը հիվանդ կառույց է և պետք է արմատա­պես բարեփոխվի, այլապես էական չէ, ով կլինի նախագահ, միևնույն է՝ որևէ օգուտ դա չի բերի փաստաբանությանը»: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց. «Հիմա ես ունեմ իմ կողմից չնա­խընտրած հնարավոր մեկ թեկնածու մի­այն: Երբ լինեն առաջադրումները, բնակա­նաբար նախընտրած թեկնածուի առկայու­թյան կամ բացակայության մասին կկարո­ղանամ կարծիքս հայտնել միայն այդ ժա­մանակ»: Ըստ էության, Եր. Վարոսյանը իր թեկնածությունը չի առաջարկի և սպա­սում է թեկնածուների առաջադրմանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել