Ներկայացնում ենք 24 մթերք, որոնք առավել օգտակար են նիհարելու համար:

Ավոկադո

Կես թարմ ավոկադոյի օգտագործումը մի քանի ժամում ուտելու ցանկությունը նվազեցնում է 40%-ով:

Լոբի և հատիկեղեն
Կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ:

Հապալաս
Հարուստ է հակաօքսիդանտներով, բջջանյութով, К, С, А վիտամիններով, պարունակում է քիչ շաքար և կալորիաներ: Ապահովում է հագեցածություն և դանդաղեցնում է շաքարի կլանումը:

Տանձ և խնձոր
Հարուստ են բջջանյութով, շատ քիչ կալորիաներ են պարունակում:

Գրեյպֆրուտ
Ճարպ այրողներից ամենահզորն  է:

Ամբողջական հատիկեղեն
Կենտրոնացեք հնդկաձավարի, ամբողջական վարսակի, վայրի բրնձի, շագանակագույն բրնձի, գարու վրա:

Սաղմոն
Պարունակում է շատ սննդանյութեր, այդ թվում՝ օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք ուժեղացնում են ուղեղի աշխատանքը և լավացնում են տրամադրությունը:

Խաղող
Կանխում է ճարպակալումը, բորբոքումը և մարսողական հիվանդությունները:

Քաղցր կարտոֆիլ
Պահպանում է աչքերի, սրտի և մարսողական համակարգի առողջ գործառույթը:

Կանաչ թեյ
Այրում է ավելորդ ճարպը:

Նուռ
Պարունակում է վիտամիններ C, K, ֆոլատ, կալիում, մանրաթելեր: Լավացնում է արյան շրջանառությունը և վարժությունների արդյունավետությունը:

Ձու
Կարգավորում է խոլեստերինի մակարդակը:

Ապուր
Օգտակար ապուրը շատ լավ սնունդ է: Սակայն պանրով կամ կրեմի հիմքվ ապուրներից պետք է խուսափեք:

Կանաչի
Տերևավոր կանաչին հագեցածության զգացում է ապահովում և օգնում է նիհարել: Շատ օգտագործեք հազար, սպանախ, կաղամբ:

Խնձորի քացախ
Կարելի է բացել ջրով կամ ավելացնել աղցանին: Կանխում է ճարպի կուտակումը:

Ընկուզեղեն
Շատ կերեք նուշ, պիստակ, խուսափեք պեկան ընկույզից և ավստրալական ընկույզից:

Անյուղ տավարի միս
Օգնում է նիհարել:

Հավի կրծքամիս
Ճնշում է ախորժակը և օգնում է մարսողությանը:

Սովորական հունական յոգուրտ
Ընտրեք սովորական անգույն և չքաղցրացված յոգուրտ:

Կոկոսի յուղ
Կարգավորում է խոլեստերինի մակարդական արյան մեջ, ուժեղացնում է ուղեղի աշխատանքը, պայքարում է էպիլեպսիայի նոպաների դեմ։

Չիա սերմեր
Հարուստ են սպիտակուցով, օմեգա-3 ճարպային թթուներով, ֆոսֆորով, մագնեզիումով, կալցիումով:

Խաչածաղկավոր բանջարեղեն
Կաղամբը, բրոկոլին, բողկը, կանաչ կակաոն, կոտեմը, մանանեխը, շաղգամը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ С, А, ֆոլաթթու, կարոտինոդիներ, բջջանյութ, ունեն ճարպի և կալորիաների ցածր պարունակություն:

Դարչին
Հանգստացնում է բորբոքումը, կանխում է ազատ ռադիկալներից վնասումը: Դարչինի պարբերական օգտագործումը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, գլյուկոզայի մակարդական արյան մեջ, ավելացնում է մկանային զանգվածը:

Կարմիր պղպեղ
Չիլի պղպեղը ճնշում է ախորժակը և այրում ճարպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել