Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ հայկական կողմը գնդակոծել է Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանի Գարալար գյուղը, որի պատճառով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում նաև՝ 13-ամյա Ռամին Յուսիֆովը: Ադրբեջանկան կողմը խոստացել էր ներկայացնել մանրամասներ, որոնք չուշացան, քանի որ դրանք վաղուց էին պատրաստված: Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի անգրագետ և պրիմիտիվ աշխատակիցները մահճակալին պառկած մի երեխայի լուսանկար են տարածել, որի ծնկներին աննշան քերծվածքներ կան, որոնք, որքան կարելի է կռահել, հին են, իսկ մի ոտքի ծնկից ներքև էլ վիրակապ է դրված, և ինչ-որ մեկը ցուցամատով ցույց է տալիս այդ վիրակապը՝ երևի պարզաբանելու համար, որ հայերը հենց այդ ոտքն են վնասել:
Սա արդեն մարազմ է: Որքան կարելի է պրիմիտիվ և հիմար լինել, որ նույնիսկ ապատեղեկատվությունն այնպես մատուցել, որ շատ արագ բացահայտվես և անհարմար իրավիճակի մեջ հայտնվես, ինչպես դա անում են մեր արևելյան հարևանները:
Համոզված եմ, որ հերթական հիմարությունը նախապատրաստելու համար Զաքիր Հասանովի մանկլավիկներն իրենց ամառային արձակուրդները վայելող ինչ-որ մի երեխայի են բերել և որպես վիրավորի են ներկայացնում:
Ադրբեջանում հավատացել են, որ մեկ ամիս առաջ Զահրա Գուլևայի դիակի լուսանկարների «դեֆիլեն» մեծ ազդեցություն է ունեցել գոնե սեփական հասարակության վրա և հիմա որոշել են նոր «սարսափելի» բան ներկայացնել: Բայց պետք է նշեմ, որ նոր բեմադրությունը շատ թույլ էր և պրիմիտիվ:


Հ.Գ. Քանի դեռ Իլհամ Ալիևը նոր ապատեղեկատվությամբ կրկին սաստկացնում է հայատյացությունն Ադրբեջանում, 13-ամյա Ռամինն Ադրբեջանի ՊՆ-ի «ֆոտոսեսիայից» հետո իր ընկերների հետ բակում ֆուտբոլ կամ պահմտոցի է խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել