20-ամյա բրիտանացի մոդել Խլոյա Էյլինգը ֆոտոսեսիայի գնաց Միլան և ընկավ մարդկանց վաճառքով զբաղվողների թակարդը: Այնտեղ, որտեղ պետք է անցներ քասթինգը, աղջկան թմրանյութ ներարկեցին և մեքենայի բեռնախցիկում տեղափոխեցին ամայի վայր:
Առևանգիչների պլաններում էր մոդելին վաճառել սեքս-ստրկության 300․000 դոլարով, և նրանք արդեն տարածել էին հայտարարությունը, բայց հանկարծ պարզվեց, որ Խլոյան 2 տարեկան երեխա ունի: Այդ կետը հակասում էր բանդայի վարած քաղաքականությանը, այդ իսկ պատճառով էլ գերուհուն, 6 օր անդադար թմրանյութեր ներարկելուց հետո, տարան և թողեցին Բրիտանիայի հյուպատոսարանի դիմաց:
Ոստիկանությունը հաջողվեց ձերբակալել առևանգիչներից մեկին: Նա 30-ամյա լեհ Լուկաշ Հերբուն էր:
Հայտարարության տեքստը
Բանդայի ձերբակալված անդամը
Մեքենան, որի բեռնախցիկում տեղափոխել էին Խլոյային
Քասթինգի անցկացման վայրը
Տունը, որտեղ պահում էին մոդելին
     
Խլոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել