Life.tert.am-ը գրում է.
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս գլոբ 2009» Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծված «Միսս Արմենիա» մրցույթի համար այս օրերին ընտրվում են 24 գեղեցկուհիները։ Ինչպես և Գոհարը խոստացել էր, նախընտրական փուլը փակ է անցնում։

Tert.am Life–ի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների թիվn օր օրի աճել է։  Այս ընթացքում կազմակերպիչները 200 մասնակցից արդեն ընտրել են 15–ին։ Առաջին փուլը հաղթահարած աղջիկներից 10–ը Հայաստանից են, 5–ը` Սփյուռքից։ Գոհարի խոսքով` կան նաև աղջիկներ, որոնք անցել են նախընտրական երկրորդ փուլ։ Նրանցից լավագույնները կընտրվել լրացուցչ փուլի ժամանակ։ Մինչ այդ, վաղը կազմակերպիչները կընդունեն ևս 80 աղջկա, որոնցից կընտրեն արժանիներին` այսպիսով եզրափակելով նախընտրական առաջին փուլը։
 «Նախընտրական փուլում ուղղակի զրուցում ենք աղջիկների հետ, հարցեր ենք տալիս իրենց մասին։ Ինտելեկտուալ հարցեր չենք տալիս, քանի որ գեղեցիկ խոսելաձևն արդեն իսկ բավարար է մրցույթին մասնակցելու համար։ Իհարկե, առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում արտաքին տվյալներին, քանի որ սա գեղեցկության մրցույթ է, սակայն կարևոր է, որ մրցույթին ներկայացված աղջիկը կարողանա նաև գեղեցիկ ներկայանալ։ Տարբեր մարդիկ են գալիս` շատ ինտելեկտուալ և ոչ այնքան»,– ասաց Գոհարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել