Life.panorama.am-ը գրում է.
Մայամիում plus size մոդելների մասնակցությամբ կայացած ցուցադրությունը մեծ աղմուկի պատճառ է դարձել: Ցուցադրության կազմակերպիչ «Sports Illustrated» հանդեսին մեղադրել են ճարպակալման քարոզչություն անելու մեջ, իսկ  ոչ ստանդարտ կազմվածքով մոդելներին բեմ հանելը անպատասխանատվություն են որակել:
  «Եթե նորաձևության ինդուստրիան հրաժարվում է շատ նիհար մոդելներից, ուրեմն արժե հրաժարվել նաև անառողջ կազմվածքով մոդելներից և չընկնել ծայրահեղության գիրկը» ,- գրել է ավստրալական թերթերից մեկը:
  Այս հոդվածի հեղինակի հետ համակարծիք են նաև մի շարք փորձագետներ: Ավստրալիայի բժշկական ասոցիացիայի Հարավային Ուելսի մասնաճյուղի ղեկավար Բրեդ Ֆրենկամը, օրինակ, այսպես է արտահայտվել. «Գեր կամ ճարպոտ մոդելների մասնակցությամբ ցուցադրություն կազմակերպելը նույնն է, ինչ ծխախոտը ձեռքին մոդելներին բեմ հանելը: Չէ՞ որ մենք հասկանում ենք, որ ծխելը վնասակար է առողջությանը և ծխելու քարոզ չի կարելի տանել: Այսպես է նաև այս դեպքում. երբ plus size մոդելները  բեմում հագուստ են ցուցադրում, նշանակում է, որ մենք  համաձայն ենք ճարպակալման մտքի հետ, իսկ դա վտանգավոր է»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել